Այսօր ռուսական օղու ծննդյան և ոսկերիչների միջազգային օրն է
Իրադարձությունը, որը պատճառ է դարձել Օղու ծննդյան օրվա հռչակման համար, տեղի է ունեցել 1865թ. հունվարի 31-ին։ Այդ օրը Սանկտ Պետերբուրգում Դմիտրի Մենդելեևը պաշտպանել է իր «Սպիրտը ջրի հետ խառնելու մասին» դոկտորական աշխատանքը, որի վրա աշխատել է 1863-64թթ.։ Աշխատանքը պահվում է հայտնի գիտնականի թանգարանում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, գրում է calend.ru-ն։

Հունվարի 31-ին ամբողջ աշխարհում պրոֆեսիոնալ տոն է՝ Ոսկերիչների միջազգային օրը։ Նշում են այն վարպետները, ովքեր մեր կյանքը գեղեցիկ են դարձնում։ Ոսկերչի աշխատանքն ամենահին մասնագիտություններից է. չէ՞ որ մարդիկ միշտ էլ սիրել են զարդարել իրենց։ Ոսկերչական արվեստի հայրենիքը համարվում է Հին Հունաստանը։ Հին վարպետների աշխատանքներն այսօր էլ զարմացնում են իրենց գեղեցկությամբ և նրբագեղությամբ։










