Սառնամանիք և ձնաբուք. Ուկրաինայի որոշ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Ուկրաինայում սաստիկ ցրտեր են։ Ղրիմում և Դոնեցկի մարզում դժվարին եղանակային պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Զապորոժյեում դարձյալ խիստ սառնամանիք ու ձնաբուք է, գրում է korrespondent.net-ը։
Սառցե անձրևը կանգնեցրել է Սիմֆերոպոլի օդանավակայանի աշխատանքը։ Հետաձգվել է առնվազն 8 թռիչք։ Թռիչքուղին պատվել է սառույցով։
Կանխատեսումների համաձայն՝ փոթորկոտ եղանակը Ղրիմում կշարունակվի մինչև շաբաթվա վերջ։
Առավոտյան 7։00-ի դրությամբ երկրի 5 շրջաններում խցանումների մեջ է մնացել 630 մեքենա, որոնց մեջ գտնվել է 782 մարդ։










