ԱՄՆ միջուկային ուժերի մոտ 100 սպաներ արտագրել են քննությունների ժամանակ

08:45 • 31.01.14

Ավելի քան 92 սպաներ, ովքեր սպասարկում էին ԱՄՆ միջմայրցամաքային միջուկային հրթիռները, դարձել են որակավորման քննությունների ժամանակ արտագրության հետ կապված սկանդալի մասնակից: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսին:


Նախարարը նշել է, որ հետաքննություն է ընթանում, և իրենց հաջողվել է հայտնաբերել 92 մարդու, ովքեր այս կամ այն կերպ կապված են այդ գործի հետ:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ քննությունների ժամանակ խարդախություն է կատարել 34 սպա: Արտագրությունն ԱՄՆ զինված ուժերում խստորեն պատժվում է և կարող է դառնալ աշխատանքից հեռացվելու պատճառ: