ԱՄՆ-ում արգելել են անօդաչու թռչող սարքերով գարեջուր առաքել (տեսանյութ)
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունն արգելել է գարեջուր արտադրող Lakemaid Beer ընկերությանը՝ իր արտադրանքն առաքել անօդաչու թռչող սարքերի միջոցով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով NY Daily News-ին:
Արգելքը սահմանվել է, երբ ընկերությունը YouTube-ում հրապարակել է գովազդային տեսահոլովակ, որում ԱԹՍ-ն ձկնորսներին է առաքում գարեջուր:
Գարեջուր արտադրող ընկերության նախագահ Ջեք Սափփլը հաղորդել է, որ տեսահոլովակի հրապարակումից հետո 2 զանգ է ստացել քաղաքացիական ավիացիայի վարչությունից: Պաշտոնյաները նրան տեղեկացրել են, որ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է դրոնների օգտագործումը կոմերցիոն նպատակներով:










