Ամերիկացի զինվորականներն առանց վարորդների ավտոշարասյուն են փորձարկել
ԱՄՆ բանակի Զրահապատ տրանսպորտային միջոցների հետազոտությունների և մշակումների կենտրոնի ինժեներները փորձարկել են լիովին ինքնուրույն (համակարգչով կառավարվող) ավտոշարասյուն՝ բաղկացած մի քանի տարբեր մեքենաներից, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Փորձարկումը տեղի է ունեցել Տեխասի «Ֆորտ-Հուդ» ռազմաբազայում և հաջող է համարվել։ Ավտոշարասյունն ինքնուրույն շարժվել է ավելի վաղ տրված ցուցումներով։
Ավտոշարասյան փորձարկման ընթացքում անհրաժեշտ է եղել մի քանի խոչընդոտներ հաղթահարել, ներառյալ՝ խաչմերուկներ, հանդիպակաց մեքենաներ, կայանած մեքենաներ և հետիոտներ։
Նախագծի հեղինակ Դևիդ Սայմոնի խոսքով՝ ավտոշարասյունը հրաշալի հաղթահարել է բոլոր ճանապարհային իրավիճակները, որոնց սովորաբար հանդիպում են զինվորական վարորդները։










