Ավելի քան 14.000 օտարերկրացի ամեն տարի ԱՄՆ-ում ստրկության մեջ է հայտնվում. ԶԼՄ-ներ

15:09 • 31.01.14

Ստրկության և մարդկանց առևտրի դեմ դաշինքի տվյալներով՝ ամեն տարի ԱՄՆ-ում աշխատանքային և սեքսուալ ստրկության մեջ է հայտնվում 14-17 հազար օտարերկրացի, հայտնում է Взгляд-ը։
 

«Դա շատ լավ կազմակերպված հանցավորություն է, որն ավելի ու ավելի տարածված է դառնում»,-ասում է դաշինքի տնօրեն Մելիզա Սպերբերը։

 

Կազմակերպությունը կոչ է անում խստացնել պետական վերահսկողությունը խաբեբա գործատուների նկատմամբ։

 

2013թ.-ին մարդկանց առևտրի մասին զեկույցում Պետդեպարտամենտը խոստովանել էր, որ ԱՄՆ-ն տարանցիկ երկիր է՝ ինչպես ԱՄՆ քաղաքացի, այնպես էլ օտարերկրացի տղամարդկանց, կանանց և երեխաների համար, որոնք ենթարկվում են հարկադիր աշխատանքի կամ սեռական ստրկության։

 

Զոհ են դառնում հիմնականում Մեքսիկայի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Հոնդուրասի և Ֆիլիպինների ներկայացուցիչները։

 

Պետական ուշադրությունն այս հարցի հանդեպ ավելացել է, Պետդեպի զեկույցում առաջարկվում է ավելացնել գործակալությունների ֆինանսավորումը, որոնք օգնություն են տրամադրում տուժածներին, ինչպես նաև ուժեղացնել հսկողությունն այն գործատուների նկատմամբ, որոնք օտարերկրյա աշխատողներ են վարձում։