«ВКонтакте»-ն կարգելափակի «Եվրամայդանի» մասին «ֆեյք» խմբերը
Ուկրաինական «ВКонтакте»-ն կարգելափակի այն խմբերը, որոնք փոխել են իրենց թեմատիկան և անունը «Եվրամայդանի»՝ օգտատերերի ուշադրությունը գրավելու համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում «ВКонтакте» սոցցանցի մամուլի քարտուղար Վլադ Լեգոտկինը, գրում է lenta.ru-ն:
Լեգոտկինը նշել է, որ խմբերի մի մասն անհիմն կերպով իրենց անվան մեջ են ավելացրել «Եվրամայդան» բառը և շահարկում են Ուկրաինայի քաղաքական բողոքների թեման: Նա նշել է, որ դա հակասում է «ВКонтакте»-ի կանոններին:
Ըստ նրա՝ կարգելափակվեն միայն այն էջերը և գրությունները, որոնք «խախտում են սոցցանցի կանոնները», ինչպես, օրինակ, բռնության կոչերը:










