Հաքերները գողացել են Yahoo!-ի օգտատերերի լոգիններն ու գաղտնաբառերը

09:11 • 31.01.14

Ամերիկյան Yahoo! ընկերությունն իր փոստային ծառայության օգտատերերին տեղեկացրել է հաքերների իրականացրած հարձակման ու նրանց հաշիվների գաղտնաբառերի գողության մասին։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, նշվում է, որ հաքերները համակարգված հարձակում են կատարել ծառայության վրա, սակայն տուժած օգտատերերի թիվը չի հստակեցվում։

 

Ըստ ոլորտի փորձագետների տվյալների՝ Yahoo!-ի փոստային ծառայությունը Google-ի Gmail-ից հետո աշխարհում ամենատարածվածն է։ Այն ամբողջ աշխարհում ունի 273 մլն օգտատեր։
 

Հաքերները գողացել են Yahoo!-ի օգտատերերի լոգիններն ու գաղտնաբառերը