Օլիմպիական կրակը հասել է Էլբրուս
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը վառել են Էլբրուսում. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Այն բարձրացրել են լեռնագնացներ Կարինա Մեզովան Աբդուլ Հալիմ Էլմեզովը։
Նրանք այնտեղ են հասցրել օլիմպիական կրակը և ծովի մակարդակից 5642 մետր բարձրության վրա վառել են այն՝ հատուկ տարայի մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լեռնագնացները պատրաստվում են օլիմպիական կրակը բարձրացնել 5.642 մ բարձրությամբ Էլբրուս լեռան գագաթը, որտեղ նրանց «սպասում» են 50 աստիճանի հասնող ցրտերը։
Օլիմպիական հերթափոխը մեկնարկել էր Հունաստանում՝ սեպտեմբերի 29-ին։ Ռուսական փուլը սկսվել էր հոկտեմբերի 7-ին, երբ կրակը բերվել էր Մոսկվա։
Այդ ընթացքում Օլիմպիական ջահն արդեն եղել է տիեզերքում և հյուսիսային բևեռում։ Օլիմպիական կրակը Սոչի կհասնի փետրվարի 7-ին՝ Օլիմպիական խաղերի բացման օրը։










