The Guardian-ը հրապարակել է Սնոուդենի տրամադրած նյութերի ոչնչացման տեսանյութը (տեսանյութ)

12:13 • 01.02.14

Բրիտանական The Guardian թերթի կայքում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են թերթի լրագրողները ոչնչացնում ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերով կոշտ սկավառակներն ու հիշողության քարտերը, հայտնում է Russia Today-ը։

 

Օպերացիան իրականացվել է Կառավարական կապի կենտրոնի աշխատակիցների հսկողությամբ։ Այն պատասխանատու է Բրիտանիայի տեղեկատվական անվտանգության համար։

 

The Guardian-ն առաջին անգամ է տեսանյութը հրապարակում՝ տվյալների ոչնչացումից ավելի քան կես տարի անց (2013-ի հուլիսի 20-ին)։

Գործընթացը տևել է 3 ժամ։

 

Հիշեցնենք, որ բրիտանական թերթն առաջինն էր, որի էջերին հայտնվել է ԱՄՆ Անվտանգության ազգային գործակալության գաղտնալսումների մասին տեղեկությունը։