Մեքսիկացին 16 ամիս նավարկել է բաց օվկիանոսում
Մեքսիկացի Խոսե Իվանը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսում է անցկացրել 16 ամիս, գրում է korrespondent.net–ը՝ հղում անելով BBC-ին:
Տղամարդը պատմել է, որ 2012 թվականի սեպտեմբերին ընկերոջ հետ լքել է Մեքսիկան և ուղևորվել է Սալվադոր:
Մանրամասներն այն մասին, թե ինչպես է նա հայտնվել բաց օվկիանոսում, չեն հաղորդվում: Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ նավակը եղել է շարժիչով, բայց առանց պտուտակի:
Խոսե Իվանի խոսքով՝ իր ընկերը մահացել է ծովում շատ ամիսներ առաջ, իսկ ինքը ողջ է մնացել՝ ձեռքերով ձուկ, թռչուն և կրիա բռնելով:
Երբ նա հասել է Մարշալյան կղզիների Էբոն ատոլ, որը գտնվում է Մեքսիկայից հազարավոր կիլոմետրեր հեռու, տղամարդը գունատ տեսք է ունեցել և եղել է պատառոտված հագուստով:










