Մեքսիկայում ռազմական ուղղաթիռն ընկել է զինվորի վրա
Մեքսիկայի պաշտպանության նախարարության ուղղաթիռը վթարի է ենթարկվել Տամաուլիպաս նահանգում, ինչի հետևանքով զինվոր է մահացել: Այդ մասին հաղորդում է երկրի ռազմական գերատեսչությունը, գրում է Взгляд-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո, երբ անհայտ պատճառներով Bell 212 ուղղաթիռն ընկել է թռիչքուղու վրա:
Անձնակազմը չի տուժել, սակայն ընկնելիս ուղղաթիռը դիպել է հարևանությամբ գտնվող երեք զինվորի: Մի զինվորը մահացել է, երկուսը՝ վնասվածքներ ստացել:
Ռազմական իշխանությունները սկսել են ողբերգության պատճառների հետաքննությունը, վիրավորներին տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն:










