Շվեդիայում թեժացել է սկանդալը գրքի մասին, որում կոչ է արվում ծեծել երեխաներին
Մայքլ և Դեբի Փիրլերի գիրքը, որը 1994թ.-ին կարողացել էր մեծ աղմուկ բարձրացնել և արգելվել ԱՄՆ-ում, այժմ մեծ աղմուկ է բարձրացրել Շվեդիայում. տեղեկացնում է Russia Today-ը։
Գրքում քարոզվում է երեխաների դաստիարակության դաժան մեթոդներ, որոնք ավելի վաղ մի քանի երեխայի մահվան պատճառ էին դարձել. այն շվեդ ծնողներին ստիպել է ստորագրահավաք սկսել՝ գիրքն արգելելու համար։
2010թ.-ին Կալիֆորնիայից մի ընտանիք դատապարտվել էր երեխաներից մեկի հետ դաժան վերաբերվելու, իսկ երկրորդին սպանելու մեղադրանքով։ Ավելի ուշ 13-ամյա Հանա Ուիլյամսը մահացել էր ցրտահարվելուց, երբ որպես պատիժ նրա ծնողները ստիպել էին գիշերել այգում։
Ավելի վաղ 2006թ.-ին 4-ամյա Շոն Պադդոկի մայրը փակել էր նրա բերանը, որպեսզի երեխան հանգստանա, երեխան շնչահեղձ էր եղել։
Բոլոր այս դեպքերը պայմանավորված են այդ գրքի հետ, և դժբախտ երեխաների ծնողները հետևել են Մայքլ Փիրլի դաժան փիլիսոփայությանը։ Գրքի քննադատները մատնանշում են, որ բոլոր դեպքերում երեխաների ծնողները, չունենալով սեփական փորձ, հետևել են հեղինակի խորհուրդներին։
Մինչ գիրքն ԱՄՆ-ում կարգելվեր, արդեն վաճառվել էր 800 հազար օրինակ։
Շվեդիայում երեխային ֆիզիկական պատժի ենթարկելը տաբու է. երեխաներն արդեն մանկապարտեզում գիտեն իրենց անձեռնմխելիության մասին, և պետական մակարդակով դաստիարակությունը տեղի է ունենում առանց սթրեսի։
Տեղեկության տարածումից հետո, որ շվեդները ստորագրահավաք են սկսել և բաց նամակով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ին, զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ։










