Թբիլիսիում ձերբակալվել է գործարար Աշոտ Սուքիասյանը

12:43 • 01.02.14

Հայաստանի ոստիկանները, համագործակցելով վրաց ոստիկանների հետ հունվարի 31–ին Թբիլիսիում ձերբակալել են գործարար Աշոտ Սուքիասյանին։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ 

 

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսին  որոշում էր  կայացվել Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

 

Հիշեցնենք նաև, որ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է։