ԱՄՆ բնակչուհին ծեծել է զուգընկերոջն իրեն չգրկելու պատճառով

01:25 • 01.02.14

Ֆլորիդայի բնակչուհին ծեծել է իր ընկերոջը, որովհետև նա հրաժարվել է անկողնում գրկել իրեն: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով UPI-ին, Շավոննա Ռամֆը ոչ միայն մի քանի անգամ հարվածել է իր ընկերոջը, այլ նաև՝ պատռել նրա վերնաշապիկը: Բացի այդ՝ նա ընկերոջն սպառնացել է դանակով: 


31-ամյա Ռամֆը պետք է կանգներ դատարանի առաջ՝ 33-ամյա Հենրի Փրայսին ծեծելու մեղադրանքով, սակայն դատախազությունը հրաժարվել է նրա դեմ մեղադրանք ներկայացնել: