Բացահայտեք վիրտուալ աշխարհը. սլովենացի դիզայները պատկերել է համացանցի քարտեզը (լուսանկարներ)
Սլովենացի դիզայներ Մարտին Վարգիչը քարտեզագրել է համացանցի խոշորագույն կայքերը՝ ներկայացնելով վիրտուալ աշխարհի հիասքանչ բարոկկո պատկերը:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը՝ վիրտուալ քարտեզագիրն իր նախագիծն սկսել է 2013-ին՝ կիրառելով National Geographic-ի հնագույն քարտեզները և տարբեր տարածաշրջաններում ամենից շատ այցելվող կայքերի մասին տվյալները: Հետաքրքիրն այն է, որ քարտեզը նկարվել է ձեռքով՝ անմիջապես Photoshop ծրագրում:
Գրաֆիկական դիզայների մեկնաբանմամբ՝ քարտեզը բաժանված է 2 տարբեր մասերի. արևելյան կիսագունդը, որը պատկերում է Հին աշխարհը, ցուցադրում է ծրագրային ապահովման, խաղերի արտադրմամբ զբաղվող ընկերությունները:
Արևմտյան կիսագունդը, որը պատկերում է Նոր աշխարհը, կազմված է երկու հիմնական մայրցամաքներից, որոնցից հյուսիսայինը ցուցադրում է սոցիալական ցանցերը, որոնողական կայքերը, վիդեո կայքերը, բլոգներն ու ֆորումները, իսկ մնացած խոշոր կայքերը ներկայացված են հարավարևմտյան մասում:
.jpg)

.jpg)


.jpg)
.jpg)
.jpg)













