Ամերիկացուն հողին են հանձնել` իր սիրած մոտոցիկլետի ղեկին նստած (լուսանկարներ)

11:41 • 02.02.14

ԱՄՆ-ի Օհայո նահանգում Սթենդլիների ընտանիքը որոշել է իրականացնել իր անդամներից Բիլիի վերջին կամքը, այն է` նրան հողին հանձնել իր սիրելի մոտոցիկլետի` Harley-Davidson-ի վրա նստած:


Huffington Post-ը հայտնում է, որ դա անելն այնքան էլ հեշտ չի եղել: Նախ՝ գերեզմանի տարածքում հարկավոր է եղել սովորականից մեծ տարածք վերցնել: Ապա Բիլիի մարմնի վրա 5 զմրսող է աշխատել, որպեսզի նրան տեղավորի Harley-ի վրա:
 

Մինչև մահը տարիներ շարունակ 82-ամյա Բիլլին ասել է, որ ոչ միայն ցանկանում է մոտոցիկլետով դրախտ մտնել, այլև որպեսզի աշխարհը ևս տեսնի դա:

 

biker

biker funeral

biker funeral