Մահվան ժամանակը կանխատեսել հնարավոր է մարդու ռեակցիայի արագությունից

22:22 • 02.02.14

Դանդաղ ռեակցիան միջին տարիքի մարդու մոտ մահվան մեծ վտանգի  նշան է, որը կարող է վրա հասնել արդեն 15 տարուց: Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն` այս հայտարարությամբ հանդես են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի և Էդինբուրգի համալսարանի գիտնականները:


Նրանց խոսքով` դանդաղ ռեակցիան 25 տոկոսով բարձրացնում է մահանալու վտանգը` ռեակցիայի միջին ցուցանիշի համեմատ:


«Ռեակցիայի արագությունը արտացոլում է կենտրոնական նյարդային համակարգի հիմնական տարրի վիճակը, իսկ տեղեկատվության մշակման արագությունը համարվում է հիմնական ճանաչողական ունակության ցուցանիշ», - մեկնաբանում է համապատասխան հետազոտության ղեկավար բժիշկ գարեթ Հագեր Ջոնսոնը: Նրա խոսքով` ռեակցիայի պահին անցկացվող թեստը հասուն տարիքում կարող է կանխատեսել մահվան հավանականությունն` անկախ տարիքից, սեռից, էթնիկական պատկանելությունից և սոցիալ-տնտեսական հիմքից:

 


 

Մահվան ժամանակը կանխատեսել հնարավոր է մարդու ռեակցիայի արագությունից