iPhone 5-ը այրվել է ամերիկացի աշակերտուհու գրպանում
ԱՄՆ-ի Մեն նահանգում iPhone 5c է բռնկվել բնակչուհու գրպանում: Աղջիկը առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել, այս մասին հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Քենեբանկ քաղաքի միջնակարգ դպրոցում, երբ աշակերտուհին փորձել է դասարանում նստել աթոռին` սմարթֆոնը տաբատի հետևի գրպանում: Այդ ժամանակ ճայթյուն է լսվել և ծուխ դուրս եկել:
Աղջկան տարել են հիվանդանոց, առաջին օգնություն ցույց տվել և տուն ուղարկել:
Հրշեջները ասել են, որ այրումը հնարավոր է՝ տեղի է ունեցել մարտկոցի կարճ միացումից, ինչը իր հերթին կապված է կորպուսի դեֆորմացիայի հետ: Apple ընկերությունը առայժմ չի մեկնաբանել կատարվածը:










