Երաշտն առանց ջրի է թողել Կալիֆորնիայի բնակիչներին
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի իշխանություններն զգուշացրել են, որ չեն կարող բոլոր ջրօգտագործողներին ապահովել ջրով:Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով РБК-ին:
Երկար տարիներ շարունակվող երաշտի պատճառով ջրային ռեսուրսների կառավարման գրասենյակը որոշել է դադարեցնել ջրամատակարարումն ամենախոշոր ջրամբարներից մեկից:
Այսպիսով՝ կենտրոնացված ջրամատակարարումից կզրկվի Կալիֆորնիա նահանգի երկու երրորդը՝ մոտավորապես 25 մլն մարդ: Իրավիճակը կանդրադառնա նաև 750. 000 ակր գյուղատնտեսական հողերին:
Եղանակային կանխատեսումների համաձայն՝ տարեսկզբին «փրկարար» անձրևներ չեն տեղա:
Կալիֆորնիայի բազմաթիվ ջրամբարներում ջրի ծավալները մոտենում են կրիտիկական չափերի։ Ջուրն այս նահանգում կարող է սպառվել 2-4 ամիսների ընթացքում:
Այս կապակցությոմբ հունվարի 17-ին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ կոչ անելով բնակիչներին՝ ջրօգտագործման ծավալները կրճատել 20%-ով:










