Ֆիլ արջամուկը երկար ձմեռ է կանխատեսել ԱՄՆ-ում
Ամերիկյան Փանքսատոնի քաղաքում կազմակերպված տոնակատարության ժամանակ Ֆիլ անունով արջամուկը, ավանդույթի համաձայն, կանխատեսել է ձմռան տևողությունը։ Ինչպես հայտնում է Газета-ն, Associated Press-ին հղումով, ըստ կենդանու կանխատեսման, ձմեռը ԱՄՆ–ում կշարունակվի դեռևս 6 շաբաթ։
Աղբյուրը նշել է, որ Ֆիլը դուրս է եկել իր բնից ու տեսել սեփական ստվերը, ինչը նշանակում է, որ գարունն այս տարի շուտ չի գա։
Արջամուկի օրն ԱՄՆ-ում ու Կանադայում նշվում է փետրվարի 2-ին։ Ըստ լեգենդի՝ եթե կենդանին դուրս է գալիս բնից ու, տեսնելով սեփական ստվերը, հետ է փախչում, ապա ձմեռը տևելու է ևս 6 շաբաթ։ Իսկ եթե այն չի տեսնում իր ստվերն ու հանգիստ առաջ է քայլում, ապա նշանակում է, որ գարունը շուտ է գալու։










