«Մայդանին» ու «Բերկուտին» առաջարկել են հաշտվել ֆուտբոլային դաշտում

17:38 • 02.02.14

Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբի նախագահ Իգոր Սուրկիսը հայտարարել է, որ ինքը «հաշտեցման» ֆուտբոլային հանդիպում է կազմակերպելու Մայդանի ակտիվիստների ու հատուկջոկատայինների միջև։


Ինչպես նշում է izvestia.ru-ն, գաղափարի հեղինակն է «Դինամոյի» նախկին խաղացող Եվգենի Լևչենկոն։ Յուրահատուկ հանդիպման առաքելությունը «Մայդանի» ու «Բերկուտի» միջև հաշտեցման, փոխզիջման հաստատումն է։


Հաղորդվում է, որ բարիկադների վրա պայքարող ակտիվիստներն արդեն սկսել են մարզվել, իսկ «Բերկուտի» ծառայողներն էլ անընդհատ փողոցում ֆուտբոլ են խաղում, որպեսզի կարողանան դիմակայել դրսում տիրող 20 աստիճան ցրտին։


Հիշեցնենք, որ Կիևում բողոքի ցույցերը շարունակվում են անցած տարվա նոյեմբերից, երբ Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց եվրաինտեգրման գործընթացի կասեցման ու Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին։