Moto Guzzi 850 Beto. հատուկ ռետրոյի սիրահարների համար մոտոցիկլետ է ստեղծվել (լուսանկարներ)

14:04 • 02.02.14

Ռետրո ոճի սիրահարներն անտարբեր չեն մնա նորաստեղծ Moto Guzzi 850 Beto մոտոցիկլետի նկատմամբ, որը պատրաստվել է 1975թ. արտադրության Moto Guzzi 850 Beto-ի հիմքով։


Ինչպես նշում է LuxPlanet-ը, նախևառաջ նորույթը հետաքրքիր է նրանով, որ դրա վառելիքի բակն ու պոչային հատվածը միասնական մաս են կազմում, ինչը հազվագյուտ է պատահում մոտոցիկլետների շրջանում։


Աղբյուրը բավականաչափ մանրամասներ չի ներկայացնում մոտոցիկլետի տեխնիկական բնութագրի վերաբերյալ՝ նշելով միայն, որ նստատեղը կաշվեպատ է, իսկ առաջամասն էլ Suzuki-ի արտադրության։

 

 

 
 
 
 
 
 

 

Moto Guzzi 850 Beto. հատուկ ռետրոյի սիրահարների համար մոտոցիկլետ է ստեղծվել (լուսանկարներ)