Տասնյակ հազարավոր մարդիկ Փարիզում մասնակցում են միասեռ ամուսնությունների դեմ ցույցերին

22:03 • 02.02.14

Փարիզում անցկացվում է միասեռ ամուսնությունների հակառակորդների ցույցը, որին, կազմակերպիչների տվյալներով, մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ:


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` ցույցի մասնակիցները հանդես են գալիս «Ընտանիքը հասարակության ամենակարևոր արժեքն է» ցուցապաստառով և վանկարկելով այդ արտահայտությունը: Ցուցարարները պահում են Ֆրանսիայի, ԵՄ այլ անդամ երկրների, ինչպես նաև` Ռուսաստանի և Ուկրաինայի դրոշները:

 


Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանյուել Վալսը հայտարարել էր, որ կարգուկանոնը խախտողների նկատմամբ կկիրառվեն ամենադաժան միջոցները: