Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում բուք է

10:28 • 02.02.14

Տավուշի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Գավառի շրջաններում այսօր՝ ժամը 09.30–ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն, իսկ Արթիկ-Գյումրի ավտոճանապարհահատվածում բուք է, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունը։


Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:


Գյումրիի, Մարտունու, Սևանի, Նոյեմբերյանի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուjց է:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: