Շումախերին կոմայից դուրս բերելը կարող է ամիսներ տևել
Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերին կոմայից դուրս բերելը կարող է մի քանի ամիս տևել, այս մասին Daily Mail-ի փոխանցմամբ, ասել են բժիշկները:
Մեկ ամսից ավելի կոմայի մեջ գտնվող Շումախերին կոմայից դուրս են բերում աստիճանաբար:
Բժիշկները սկսել են այդ ուղղությամբ աշխատել երկուշաբթի օրվանից: Փորձագետները ասում են, որ միևնույնն է երաշխիք չկա, որ նա լիովին կապաքինվի:
Formula 1-ի յոթնակի չեմպիոն Շումախերը Ալպերում դահուկներով սահելիս վայր էր ընկել դեկտեմբերի 29-ին և գլխուղեղի լուրջ վնասվածք ստացել:
Շումապերը Գրենոբլի հիվանդանոցում էր դիմավորել նաև իր 45-ամյակը: Բժիշկները նրա մարմինը պահում են 34-35 C-ի պայմաններում:










