Սլովենիայում սառցե անձրևների պատճառով տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության

22:57 • 02.02.14

Սլովենիայում երկրորդ օրն անընդմեջ տեղացող սառցե անձրևների պատճառով բազմաթիվ բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումը:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն`Fox News-ին հղումով, առանց լույսի են մնացել տասնյակ հազարավոր բնակիչներ, ինչպես նաև` հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի տներ և առևտրային կառույցներ:


Անտառաբուծության վարչության գնահատման համաձայն` վնասվել են 15000 հեկտար տարածությամբ ծառեր: Մերկասառույցի պատճառով բարդացել է երթևեկությունը Սլովենիայի բոլոր մայրուղիներում, որոնցից ոմանք անանցանելի են: