Յանուկովիչը բուժման կուրս է անցել և պատրաստվում է աշխատանքի դուրս գալ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը սուր շնչառական հիվանդության բուժման կուրսն անցնելուց հետո պատրաստվում է վաղն արդեն աշխատանքի դուրս գալ։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Բուժման կուրսից հետո նախագահն իրեն լավ է զգում, իսկ նրա առողջական վիճակը բավարար է գնահատվում բժիշկների կողմից»,- նշվում է ծառայության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ղեկավարը հոսպիտալացվել էր օրեր առաջ՝ բարձր ջերմաստիճանով ու շնչառության հետ կապված խնդիրներով։










