Ուկրաինայում զանգվածային ցույցերի ընթացքում կորել է 36 ակտիվիստ. իրավապաշտպաններ
Երեսունից ավելի ակտիվիստ է կորել Ուկրաինայում զանգվածային ցույցերի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Եվրամայդան SOS» իրավապաշտպան խումբը Facebook-ի իր էջում՝ փետրվարի 2-ի երեկոյան տվյալներով՝ անհետ կորած է համարվում 36 մարդ, գրում է lenta.ru-ն:
Ընդհանուր առմամբ հունվարի կեսերից իրավապաշտպանները ստացել են մարդկանց կորելու մասին 129 հաղորդագրություն: Կորածների ցանկում են հայտնվել հիմնականում Կիևի բնակիչներ, ինչպես նաև մի քանի այլ քաղաքների բնակիչներ: Անվանական ցանկը պարբերաբար թարմացվում է:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով, ցույցերի ժամանակ նոյեմբերի կեսերից մինչև հունվար ամսվա վերջ ոստիկանությունը ստացել է կորածների մասին 26 հաղորդագրություն:










