Միշտ ծիծաղել ենք ռենտգենյան ստուգում անցնող ուղևորների վրա. ամերիկյան օդանավակայանի նախկին աշխատակից

11:22 • 03.02.14

ԱՄՆ-ի Տրանսպորտի գծով անվտանգության ծառայության նախկին սպաներից մեկը, որն աշխատել է Չիկագոյի Օ՛Հարա միջազգային օդանավակայանում, պնդում է, որ ինքը և իր գործընկերները մշտապես ուշադիր զննել և ծիծաղացել են ռենտգենյան սարքի ճառագայթների տակ կանգնած մերկ ուղևորների պատկերների վրա: Հաճախ հնչել են ռասիստական բնույթի արտահայտություններ և ինտիմ թեմաներով կատակներ, գրում է rt.com-ը:

 

Politico ամսագրում տպված իր հոդվածում Ջեյսոն Էդվարդ Հարինգթոնը պնդում է, որ օպերատորների համար հատուկ սենյակում ներքին տեսախցիկներ տեղադրված չէին, իսկ դուռը ներսից փակվում էր, այնպես որ մոնիտորների մոտ մարդկանց ոչ ոք չէր կարող հետևել: Միևնույն ժամանակ անվտանգության ծառայությունը վստահեցնում էր ուղևորներին, որ իրենց մերկ պատկերները չեն մնում ոչ մի թվային կրիչի վրա:

 

Հարինգթոնի խոսքով՝ աշխատակիցները մշտապես փոքր ընդմիջումներ էին կազմակերպում՝ մանրամասն զննելու, օրինակ, ավելորդ քաշով մարդկանց: Բացի այդ, հնչեցրել են վուլգար կատակներ մաշկի գույնի և ուղևորների սեռական օրգանների չափերի մասին: