Ծաղկաձորում գտել են «ԱրմենՏելի» կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրաձեի դին
Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում այսօր հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն, 35-ամյա Արչիլ Մագրադձեի դին, այս մասին Tert.am–ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Ի պատասխան հարցի, թե մահացած մարմնի վրա հայտնաբերվե՞լ են բռնության հետքեր, Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ Panorama.am–ին «ԱրմենՏել» ընկերությունից հայտնել էին, որ Մագրաձեն հավանաբար մահացել է դժբախտ պատահարի հետևանքով:
Լուսանկարը՝ news.am-ի










