ԿԳ նախարարը աշխատակիցներին է հանձնել ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» մեդալներ և այլ պարգևներ

12:19 • 03.02.14

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ մի շարք աշխատակիցների հանձնել է պարգևներ: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության կայքից։ 

 

Դրանք տրվել են ՀՀ պաշտպանության և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից՝ ՀՀ ԿԳՆ հետ համագործակցության շրջանակում:

 

ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով: ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանն արժանացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության «Ոսկե հուշամեդալի», իսկ ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը՝ ՊՆ պատվոգրի: