Ամերիկյան ռազմանավերը մտել են Սև ծով
ԱՄՆ «Ramage» հրթիռակիր նավը և 6-րդ նավատորմի «Mount Whitney» նավը մտել են Սև ծով. այդ մասին Интерфакс գործակալությանը հաղորդել է ռազմադիվանագիտական աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ վերջերս նավերը Սև ծովը Միջերկրական ծովից բաժանող Դարդանելի և Բոսֆորի նեղուցներում էին՝ Թուրքիայի հետ համաձայնությամբ։
Ռազմանավերի նավամատույցին գտնվում է ավելի քան 600 ծովային հետևակ։ Աղբյուրը նաև նշել է, որ ռուսական տարածքային ջրեր մտնելու հարց դեռևս դրված չէ։
«Mount Whitney»-ն ԱՄՆ 6-րդ նավատորմի առաջատար նավն է և ունի ինքնապաշտպանության համար հրետանային սպառազինություն և ուղղաթիռ։
Հունվարի 20-ին Պենտագոնը հայտարարել էր, որ պատրաստ են Սև ծով նավեր ուղարկել՝ Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու համար։ Գերատեսչության ներկայացուցիչներն ընդգծել էին, որ նավերն ափին կմոտենան միայն այն դեպքում, երբ ռուսական իշխանությունները դիմեն իրենց։ Նման դիմում դեռևս չի եղել։
Սոչիի օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 7-23-ը։










