Վրաստանի քաղաքացիները բրիտանական բանկերից 328.000 դոլար են գողացել
Վրացական ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են երկու տղամարդու, որոնք ուկրաինացի հաքերների պատրաստած կեղծ կրեդիտ քարտերով բրիտանական բանկային հաշիվներից ավելի քան 300 հազար դոլար են հանել։
Ձերբակալված քաղաքացիներից մեկը 1975թ.-ի, իսկ մյուսը 1966 թ.-ի ծնված են։ Նրանք Ուկրաինայում գործող հանցավոր խմբավորման 6 անդամներից 47 կրեդիտ քարտ են ստացել, որոնց մեջ տեղեկություններ են եղել Մեծ Բրիտանիայի տասնյակ բնակիչների հաշիվների մասին։
Ձերբակալվածներն արդեն խոստովանական ցուցմունք են տվել։










