Դրամաշորթության պատճառով ԵՄ-ն տարեկան 120 մլրդ եվրո է կորցնում. Եվրահանձնաժողովի զեկույցը
Եվրամիության երկրներում առկա դրամաշորթությամբ պայմանավորված դրամական վնասը գնահատվում է մոտ 120 մլրդ եվրո: Russia Today-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում:
ԵՄ ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի խոսքով՝ կոռուպցիան վնաս է հասցնում ազգային տնտեսություններին և զրկում է պետությաններին հարկային մուտքերից:
«ԵՄ անդամ երկրները վերջին տարիներին շատ բան են արել կոռուպցիայի դեմ պայքարի համար, սակայն զեկույցը ցույց է տալիս, որ դա բավարար չէ», - ընդգծել է Մալմստրոմը:
Նրա խոսքով՝ այդ երևույթը նվազեցնում է նաև քաղաքացիների վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ:










