«Ուկրաինայի ժամանակավոր կառավարության» ստեղծողը փախել է Լոնդոն

11:54 • 03.02.14

Ուկրաինական «Ընդհանուր գործ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ալեքսանդր Դանիլյուկը լքել է երկիրը: Այդ մասին նա գրել է Facebook-ում: Իր մեկնումը նա բացատրել է ձերբակալության սպառնալիքով, գրում է lenta.ru-ն:

 

Նա հավելել է, որ մտադիր է այսուհետ «համակարգել՝ գտնվելով աքսորի մեջ»:

 

Շարժման ներկայացուցիչները վերջերս Կիևում գրավել էին մի քանի կառավարական շենքեր:
Հունվարի վերջին Դանիլյուկը հայտնել էր, որ իր նկատմամբ համաուկրաինական հետախուզում են հայտարարել: Այդ տեղեկությունը հաստատվել է: Ինչպես պարզվել է՝ ակտիվիստին հետախուզում են՝ անկարգություններին մասնակցության կասկածանքով:


«Տիմոշենկոն (Յուլյա Տիմոշենկո՝ նախկին վարչապետ) ապացուցել է, որ նստելը պատվարժան է, բայց ոչ արդյունավետ։ Մենք չենք պատրաստվում հանձնվել գերության»,- գրել է ակտիվիստը՝ մեկնաբանելով իր մեկնումը։