ԱՄՆ-ում ազատազրկվածին մահապատժի են ենթարկել` նախքան վճռի բողոքարկումը
Ամերիկյան Միսուրի նահանգում ազատազրկված Հերբերտ Սմալսի մահապատիժն իրականացվել է՝ նախքան դատարանը կուսումնասիրեր նրա վճռի բողոքարկման հայցը, հայտնում է Взгляд-ը՝ The Atlantic-ին հղումով։
Հաղորդվում է, որ ազատազրկվածին մահացու ներարկում է արվել, ինչից 9 րոպե անց նա մահացել է։ Դրանից 10 րոպե անց Գերագույն դատարանը Սմալսի փաստաբաններին տեղեկացրել է, որ իրենք մերժել են ազատազրկվածի՝ մահվան դատավճիռը չեղյալ հայտարարելու հայցը։
Փաստաբաններն այս կապակցությամբ ասել են, որ Միսուրիում սա արդեն 3-րդ դեպքն է, երբ մահվան դատավճիռն իրականացվում է նախքան դատարանը կպատասխաներ բողոքարկմանը։
Աղբյուրը հավելում է, որ միևնույն ժամանակ դժվար է հասկանալ իրավաբանների տրամաբանությունը, երբ նրանք թույլ են տվել մահապատիժն իրականացնել՝ իմանալով, որ դատարանը դեռևս քննում է գործը։










