Հունաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 10 մարդ է տուժել
Հունաստանի արևմտյան Կեֆալոնիա կղզու մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել են մի քանի տներ. 10 մարդ վիրավորվել է, տեղեկացնում է Голос России ռադիոկայանի կայքը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արգոստոլի քաղաքից 12 կմ հյուսիս։ Երկրաշարժը գրանցվել էր տեղական ժամանակով 05։08-ին, ուժգնությունը կազմել էր 6.1 բալ։
Ընկնող առարկաների պատճառով թեթև վնասվածք է ստացել 10 մարդ. նրանց մեծ մասն առաջին բուժօգնությունից հետո տուն է տեղափոխվել։
Բնակիչների տվյալներով՝ վնասվել են մի քանի տներ, փլվել է տեղի հիվանդանոցի քարե պարիսպը։










