Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում եղանակը տհաճ անակնկալներ է մատուցում (լուսանկարներ)

12:59 • 03.02.14

Ձյան առատ տեղումներ ալպյան երկրներում, հսկայական ալիքներ Իսպանիայում և հեղեղումներ Իտալիայում՝ եղանակը Եվրոպային տհաճ անակնկալներ է մատուցել, որոնց հետևանքով արդեն մի քանի մարդ է զոհվել, հայտնում է Корреспондент-ը։

 

Վատ եղանակային պայմաններ են միաժամանակ Եվրոպայի մի քանի պետություններում։ Հատկապես շատ են տուժել Իտալիան, Իսպանիան, Սերբիան, Սլովենիան, Ավստրիան և Շվեյցարիան։

 

Իտալիայում անդադար անձրևները հանգեցրել են ջրհեղեղների, որոնց հետևանքով փետրվարի 2-ին 3 մարդ է զոհվել, այդ թվում՝ 7 տարեկան երեխա։ Պիզայից և շրջակա բնակավայրերից հարյուրավոր մարդիկ են տարհանվել. Առնո գետը դուրս է եկել ափերից։ Բերգամոյի բնակիչները փրկվել են սողանքներից, իսկ Հռոմում 2 օր փակ են եղել բոլոր դպրոցները։


Իսպանիայում հսկայական ալիքները վնասել են զբոսաշրջային ենթակառուցվածքը։ Լուարկա հանգստավայրում մինչև 10 մ երկարությամբ ջրային ալիքները քանդել են հսկայական կաղամարների յուրահատուկ հավաքածուի թանգարանը։ Հաստատությանն ավելի քան 2 մլն եվրոյի վնաս է հասցվել։

ctv-qlg-portadaoccidente

LNE OVIEDO

LNE OVIEDO

 

LNE OVIEDO

 


Ուժեղ ձյունը հանկարծակիի է բերել Սերբիայի և Սլովենիայի բնակիչներին։ Մոտ 1.000 մարդ Սերբիայի հյուսիսային շրջաններում մնացել են ձյան տակ ավտոբուսներում և իրենց ավտոմեքենաներում։

3211c902850f98044a0f6a7067007f19.jpg

59da49ac850e98044a0f6a706700d24b.jpg


Շվեյցարիայի և Ավստրիայի լեռնային շրջաններում սողանքների վտանգ կա։ Ավստրիական Ալպերում արդեն զոհվել է մեկ մարդ։ Շվեյցարիայում վատ եղանակի պատճառով խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը։

Առատ հեղեղները ծածկել են գրեթե ողջ Մեծ Բրիտանիան, առավել ուժեղ տուժել են հարավային շրջանները, որտեղ հունվարը ամենաանձրևոտն էր դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։

Flooding in Twickenham

Flooding in Twickenham

Flooding Bristol

Flooding in Worcester

Floods in Somerset

Floods in Somerset

Floods in Somerset

Floods in Somerset

Floods in Somerset

Floods in Somerset