Մոլդովայի Գագաուզիա ինքնավարությունը կողմ է քվեարկել ՄՄ-ին միանալուն
Մոլդովայի Գագաուզիա ինքնավար մարզում ընտրողների մոտ 98.7 տոկոսը կողմ է քվեարկել Մաքսային միությանը անդամակցելուն:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Бессарабские новости պարբերականին հղումով, այս մասին վկայում են «ինքնավարության հետաձգված կարգավիճակի մասին» հանրաքվեի արդյունքները:
Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ինքնավարության բնակիչների 98.9 տոկոսը կողմ է արտահայտվել ինքնորոշման իրավունք ստանալու հնարավոր նախաձեռնությանը:
Գագաուզիայի ԿԸՀ-ից նշել են, որ քվեարկությանը քաղաքացիների նման մասնակցություն չէր նկատվել վերջին 20 տարվա ընթացքում:










