Մահաթմա Գանդիի թոռը տեսաուղերձ է հղել ուկրաինացիներին (տեսանյութ)
Հայտնի հնդիկ առաջնորդ Մահաթմա Գանդիի թոռը՝ Ռաջմոհան Գանդին, տեսաուղերձ է հղել ուկրաինացի ժողովրդին, գրում է segodnya.ua-ն։
Նա խոստովանել է, որ հիացած է Ուկրաինայի գեղեցկությամբ և խիզախությամբ, նրա ժողովրդի ստեղծարար ոգով։ Ռաջմոհանն ընդգծել է, որ Գանդին սովորեցրել է պայքարել հանուն խաղաղության և արդարության, այդ պատճառով էլ հնարավոր քաղաքացիական պատերազմի մասին լուրերը ցավ են պատճառում։
«Լինում են պահեր, երբ բողոքի ցույցերն ու բախումներն անհրաժեշտ են, սակայն դիմադրությունը չպետք է հասնի բռնության կամ մարդկանց և նրանց սեփականության վրա հարձակումների»,- ասել է Ռաջմոհան Գանդին։
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուրը, եթե ցանկանում է լինել առաջնորդ, պետք է կառավարի զայրույթը։ Հնդիկ առաջնորդի թոռը կոչ է արել ուկրաինացիներին միմյանց թշնամաբար չվերաբերվել, այլ լսել իրար՝ հարձակվելու փոխարեն։










