Գերմանացի հաքերները մեղադրել են Անգելա Մերկելին ԱՄՆ-ի ԱԱԳ-ին աջակցելու համար
Հաքերների Сhaos Computer Club ակումբը և գերմանական իրավապաշտպան կազմակերպությունները բողոք են ներկայացրել Գերմանիայի գլխավոր դատախազություն` կանցլեր Անգելա Մերկելին մեղադրելով արտասահմանյան հատուկ ծառայություններին աջակցելու մեջ:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը՝ նրանց կարծիքով, որը հիմնված է նաև Էդուարդ Սնոուդենի հաղորդած տեղեկությունների վրա, Գերմանիայի ղեկավարությունը համագործակցել է ԱՄՆ Ազգային անվտանգության գորակալության և Մեծ Բրիտանիայի կառավարական կապի վարչության հետ:
Կիբերտարածությունում տեղեկության ազատության համար պայքարող Chaos Computer Club հաքերների խումբը և Digitalcourage կազմակերպությունը բողոք են ներկայացրել գլխավոր դատախազություն՝ կառավարությանը և կանցլերին մեղադրելով արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:










