Վլադիմիր Խանումյանը կղեկավարի «Գազպրոմ-մեդիայի» հեռուստաալիքները

09:42 • 03.02.14

ՌԴ «Մաս-մեդիայի համակարգ» մեդիահոլդինգի նախագահ Վլադիմիր Խանումյանն անցնում է «Գազպրոմ-մեդիա», հայտնում է «Վեդոմոստին»: Լուրը հաստատել է նաև Խանումյանը:

 

«Գազպրոմ - մեդիայում» Խանումյանը կզբաղեցնի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: «Մաս-մեդիայի համակարգի» տնօրենների խորհուրդն ուրբաթ ընդունել է նրա հրաժարականը:

 

«Գազպրոմ - մեդիայում» Խանումյանն առաջին հերթին պատասխանատու է լինելու ժամանցային հեռուստաալիքների և մի շարք այլ կոնտենտային ստորաբաժանումների համար:

 

Անցած տարի «Գազպրոմ - մեդիան» պայմանավորվածություն էր ձեռք բերել գնելու «Պյատնիցա», ТВ-3 և «2×2» հեռուստաալիքները, որոնք ամենայն հավանականությամբ կմիավորվեն ТНТ-ի հետ: «Գազպրոմ - մեդիային» է պատկանում նաև НТВ-ն:

 

Այս փոփոխություններն աղբյուրը կապում է «Գազպրոմ - մեդիա» Միխայիլ Լեսնի գալու հետ` որպես հոլդինգի ղեկավար: Նա ընտրում է մարդկանց, ովքեր մեդիաարդյունաբերությունում իր պես վաղուց են աշխատում:
Խանումյանը շուկայում առավել հայտնի է CTC Media-ում իր աշխատանքով, որի կոմերցիոն տնօրենն էր 1996-ին: