Ղրղզստանում մզկիթի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել

18:13 • 03.02.14

Ղրղզստանի հարավում գտնվող Լենին գյուղում մասամբ փլուզվել է մզկիթի շենքը, որտեղ հարյուրավոր մարդիկ են եղել, տեղեկացնում է Лента.ру-ն։

Փլուզվել է առաջին և երկրորդ հարկերի միջև եղած ծածկը։

 

Մզկիթում հավաքված է եղել 700 մարդ, և նրանցից շուրջ 150-ը գտնվել է երկրորդ հարկում։

 

Հին հատակը չի դիմացել ծանրությանն ու փլուզվել է. տուժել է 56 մարդ։

 

Առողջապահության նախարարությունն իր հերթին հաղորդել է, որ շրջանային հիվանդանոց բուժօգնություն ստանալու համար դիմել է 49 մարդ։  Նրանցից 19-ը հոսպիտալացվել են։
 

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները։ Интерфакс-ը հաղորդում է, որ այնտեղ են նաև ոստիկանության աշխատակիցները։