Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը (տեսանյութ)
1998 թվականի փետրվարի 3-ին հրաժարական տվեց ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր –Պետրոսյանը:
«Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն: Չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը: Բարին ընդ ձեզ»,-հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր -Պետրոսյանը հրաժարական տվեց իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի հրապարակումից ամիսներ անց, քանի որ օրվա իշխանությունները՝ ի դեմս այն ժամանակվա ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, ներքին գործերի և անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նրա դիրքորոշումը որակեցին որպես պարտվողական:










