Մանդելան ժառանգություն է թողել մոտ 4,1 միլիոն դոլար
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին առաջնորդ Նելսոն Մանդելան ժառանգություն է թողել մոտ 46 միլիոն ռանդ, ինչը համապատասխանում է 4,1 միլիոն դոլարին, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Կտակի համաձայն՝ Նելսոն Մանդելայի հիմնադրամի աշխատակիցները 50-հազարական ռանդ կստանան: Բացի այդ, 100-հազարական ռանդ կհատկացվի մի քանի կրթական հաստատությունների:
Մոտ 1,5 միլիոն ռանդ և եկամուտներից հատկացումների մի մասը կուղղվեն Մանդելայի ընտանիքի հիմնադրամին և Հարավաֆրիկյան Հանրապետությունում իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությանը:
Մանդելան մահացել է 2013-ին։










