ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան, հայտնում է APA-ն:
Փետրվարի 2-ին Բաքու են ժամանել ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, ԱՄՆ-ից ՄԽ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Այսօր սպասվում են համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:
Բաքվից հետո Ֆորն ու Ուորլիքը կայցելեն Հայաստան:
Հունվարի 23-24-ին Փարիզում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Դրանից հետո միջնորդները հայտարարել էին կողմերի` խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու վճռականության մասին:










