Այս ամսվանից սկսած` մեր երկրում իրականացվել են ՄՄ-ի Ճանապարհային քարտեզի գործողությունները. azatutyun.am
Հայաստանն այս ամիս կսկսի իրականացնել Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզը»: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը` այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մանրմասնելով, որ Մաքսային միությանը միանալու նպատակով կատարվելիք օրենսդրական փոփոխությունները և միջազգային պայմանագրերը խորհրդարան կբերվեն այս տարվա մարտին: Դրանց մի մասը կընդունվի փաթեթով:
Արտակ Զաքարյանի փոխանցմամբ` ենթադրաբար արդեն աշնանը Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի քաղաքացիները ավելի դժվար իրավիճակում չեն հայտնվելու` հաշվի առնելով, որ ըստ էկոնոմիկայի նախարարության` այդ միության անդամ դառնալուց հետո Հայաստան ներկրվող ապրանքների մոտ 60 տոկոսը թանկանալու է, Արտակ Զաքարյանն ասել է, թե վերապահումով է մոտենում նաև նախարարության վերլուծություններին՝ ընդգծելով, թե դրանց փոխարեն շատ ապրանքներ էժանանալու են:
«Եթե ինչ-որ ոլորտում էլ թանկացումներ լինելու են` զուտ կապված հարկային, մաքսային քաղաքականության հետ, բնականաբար` դրանք փոխհատուցվելու են մնացած ոլորտներում ակնհայտ արտոնություններով»,-ասել է հանրապետական պատգամավորը:
Մինչդեռ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը զգուշացնում է, որ եթե իշխանությունները շարունակեն այսպես անպատրաստ գնալ Մաքսային միություն, Հայաստանի տնտեսությունը անկում է ունենալու: Ծանոթանալով հրապարակված «քարտեզին»` Բագրատյանը եկել է եզրահանգման, որ այն պատրաստված է առանց լուրջ վերլուծության: Նախկին վարչապետն ընդգծում է, որ Մաքսային միությանը անդամագրվելուց հետո ներկրվող ապրանքերի 60 տոկոսը թանկանալու է, 40 տոկոսը ` էժանանալու: Հայաստանի իշխանությունները թանկացման ենթակա մոտ 7 հազար անուն ապրանքներից ընդամանը` 800-ի դեպքում են բանակցություններ վարում Մաքսային միության հետ:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:










