Ֆոտոռեպորտաժ մոսկովյան դպրոցից, որտեղ սպանություն էր տեղի ունեցել
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Մոսկվայի Օտրադնոյե շրջանի №263 դպրոցում ոստիկանությունը ձերբակալել է դպրոցի բարձր դասարանների աշակերտի, որը կրակ է բացել կրթօջախում և սպանել 2 հոգու, գրում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դպրոցի մոտ 20 աշակերտ, որոնց երիտասարդը պատանդ էր վերցրել, ազատ են արձակվել, նրանցից ոչ ոք չի վիրավորվել: Դեպքի զոհ են դարձել ոստիկանը և դպրոցի ուսուցիչը, իրավապահ մարմինների ևս մի աշխատակից վնասվածքներ է ստացել:
gazeta.ru-ն ներկայացնում է լուսանկարներ դեպքի վայրից.


















