Ամերիկացին դատի է տվել ՆԱՍԱ-ին Մարսի վրա հայտնաբերած քարի պատճառով

10:17 • 03.02.14

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի բնակիչ Ռոուն Ջոզեֆը, ով մասնագիտությամբ աստղակենսաբան է, դատարանի միջոցով Միացյալ Նահանգների ազգային օդատիեզերական գործակալությունից` ՆԱՍԱ-ից, պահանջում է ուսումնասիրել վերջերս Մարսի վրա հայտնաբերված տարօրինակ քարը։

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Ջոզեֆը, ուսումնասիրելով Curiosity մարսագնացի անմիջական հարևանությամբ անսպասելիորեն հայտնված քարի լուսանկարները, հանգել է այն եզրակացության, որ առեղծվածային քարն իրականում աճող օրգանիզմ է։

 

Ամերիկացին պատմել է, որ բազմիցս դիմել է Փասադենայում ռեակտիվ շարժման լաբորատորիայի մասնագետներին՝ խնդրելով նրանց Curiosity-ի միջոցով տարբեր դիտակետերից ու ավելի բարձր լուծաչափով լուսանկարել քարը։ Սակայն աստղակենսաբանի ջանքերն ապարդյուն են եղել։

 

Այժմ նա փորձում է դատարանի միջոցով ստիպել ՆԱՍԱ-ին ավելի ուշադիր վերաբերվել իրենց գտածոյին, ու գիտական բնույթի նյութերը հասանելի դարձնել բոլոր հետաքրքրված անձանց համար։
 

Ամերիկացին դատի է տվել ՆԱՍԱ-ին Մարսի վրա հայտնաբերած քարի պատճառով